Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Իբրահիմ Քարագյուլ. Իրանին Հայաստանի հետ սահման մնալո՞ւ է, չպետք է մնա

Իբրահիմ Քարագյուլ. Իրանին Հայաստանի հետ սահման մնալո՞ւ է, չպետք է մնա
01.11.2020 | 22:30

Իրանի իշխանությունները, երբ սկսեցին երկրի սահմաններին ահաբեկիչների տեղակայման վտանգի մասին ավելի առարկայական խոսել, Թուրքիայի իշխանություններին մոտ լրատվամիջոցներում հակաիրանական հոդվածներն ավելացան: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոչ պաշտոնական խոսափողը համարվող «Յենի Շաֆաքի» գլխավոր խմբագիր Իբրահիմ Քարագյուլը «Twitter»-ի էջում գրել է. «Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, թե Սիրիայից դեպի Իրանի սահմաններ ահաբեկիչներ են տեղափոխվում (Թուրքիան)։ Սիրիայում, Իրաքում և Եմենում գտնվող իրանական կազմակերպություններին/
խմբավորումներին ի՞նչ անվանենք»։

«Տարածաշրջանում ԱՄՆ-ից հետո ամենաշատ արյուն Իրանն է թափել»,- նշել է Իբրահիմ Քարագյուլը: Իբրահիմ Քարագյուլը, ակնհայտ սպառնալով Հայաստանի և Իրանի տարածքային ամբողջականությանը, գրել է․ «Իրանին Հայաստանի հետ սահման մնալո՞ւ է։ Չպետք է մնա, այդ կապը պետք է կտրել։ Նախիջևանն ու Ադրբեջանը պետք է միավորվեն և ճանապարհը դեպի Կենտրոնական Ասիա պետք է բացվի։ Ռուսաստանի և Իրանի՝ «թյուրքական աշխարհը մասնատելու» երբեք չփոփոխվող թեզը պետք է վերանա»։

Դիտվել է՝ 1903

Մեկնաբանություններ